ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հարկային օրենսգրքի նախագծի քննարկում
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ֆինանսական պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» նախագիծը։ Տարբեր կարծիքներ հնչեցին առողջապահության համակարգի վրա նախագծով առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին։ Շեշտվեց, որ առողջապահության ոլորտում, անկախ ցանկացած փոփոխությունից, շահառուների իրավունքները որևէ կերպ չպետք է տուժեն։
Նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց խնդրին մոտենալ առավելապես առողջապահական տեսանկյունից։ Հանձնարարեց տեղերում մանրամասն քննարկել, թե ավելացված արժեքի հարկի ներդրումն ինչ անդրադարձ կունենա մասնագիտացված յուրաքանչյուր կառույցի առողջապահական կարևոր ցուցանիշների` դիմելիության, հիվանդությունների վաղ հայտնաբերման, ծառայությունների որակի, հասանելիության և մատչելիության ապահովման վրա։
Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ պետական պատվերով ծառայությունների գների կարգավորմամբ զգալիորեն կկրճատվի ստվերային դրամաշրջանառությունը։ Նշվեց, որ հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում տարեկան իրականացվում է շուրջ 330 հազար, իսկ վճարովի հիմունքներով` 70-80 հազար շահառուի բուժում։
«Կառավարման և ֆինանսավորման բարեփոխման արդյունքում տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում կարևոր ցուցանիշների բարելավում արձանագրեցինք` որակի բարելավում, մահճակալային միջին ծանրաբեռնվածության, ինչպես նաև ծախսերի կրճատում»,-շեշտեց նախարարը` պահանջելով, առաջնորդվելով միջազգային մոտեցումներով և իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, վերանայել կառավարման, ֆինանսավորման մոտեցումները։
Հաշվի առնելով, որ նախարարության ենթակայության բժշկական կազմակերպություններում հիմնականում իրականացվում են ռազմավարական ծառայություններ, միաժամանակ հանձնարարվեց ուսումնասիրել և ներկայացնել հիվանդացության տարածվածությանն ու պահանջարկին, բուժհիմնարկի թողունակությանը, ծառայության մատչելիությանը վերաբերող և այլ ցուցանիշներ։ Ոլորտում կուտակված չլուծված խնդիրների կարգավորման գործում կարևորվեց նոր մոտեցումների ներդրումը։
03.11.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







